Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուս է ընկել ձորը․ կան վիրավորներ

16:14     10 մարտի, 2023

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 10-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոբուսը շրջվել է ձորը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ ՆԳՆ-ն հայտնում է, որ նախնական տվյալներով կա 21 տուժած։


© armedia.am