Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը կքննարկի ԵՄ–Հայաստան հարաբերությունները

16:17     10 մարտի, 2023

Եվրախորհրդարանի պատգամավորները հաջորդ շաբաթ կքննարկեն Եվրամիության հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Եվրախորհրդարանի կայքում հրապարակված՝ մարտի 14–ի լիագումար օրակարգում ընդգրկված են նաև այս երկու հարցերը, փոխանցում է news.am-ը։

Հայաստան–Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ զեկույցը կներկայացնի Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը։


© armedia.am