ՌԴ խաղաղապահները ԼՂ Մարտունում շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

21:33     14 մարտի, 2023

Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու շրջանում։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՌԴ խաղաղապահները Հայաստանից հումանիտար բեռով ևս 2 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Երևան–Գորիս–Ստեփանակերտ երթուղով։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,3 հա տարածք։

 


© armedia.am