Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ժամանել է Մոսկվա

15:15     15 մարտի, 2023

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը մարտի 14-ի երեկոյան ժամանել է Մոսկվա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին և Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։ 

Մոսկվայում նախատեսված են Սիրիայի նախագահի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վերջին անգամ Պուտինն ու Ասադը հանդիպել են 2021 թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում։ Սիրիայի նախագահն այսօր Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին:


© armedia.am