Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը

10:33     17 մարտի, 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլից:

Քննարկվել են Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովմանն ուղղված գործնական միջոցները` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտնի պայմանավորվածությունների շրջանակում:

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ զարգացման հարցերի շուրջ, հաղորդում է 1lurer.am-ը:


© armedia.am