Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի՝ հաջակցություն Արցախի

16:21     19 մարտի, 2023

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել՝ ի աջակցություն Արցախի։

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 18-ին, Կալիֆոռնիայում․ միջոցառումը կազմակերպվել է Homenetmen Glendale Ararat-ի կողմից։ Այս մասին գրում է armsport.am-ը` հղում անելով ՀՄԸՄ Գլենդելի Արարատ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջին: 


© armedia.am