ՌԴ-ում քրեական գործ են հարուցել Միջազգային քրեական դատարանի դատավորների դեմ՝ Պուտինի ձերբակալման որոշման հետ կապված

17:58     20 մարտի, 2023

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազի և դատավորների դեմ, ովքեր ձերբակալության օրդեր են ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի, Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի, Ռոզարիո Սալվատորե Այտալայի և Սերխիո Խերարդո Ուգալդե  Գոդինեսի դեմ»,– նշված է գերատեսչության կողմից հրապարակված հայտարարության մեջ:

քրեական հետապնդումն անօրինական բնույթ է կրում, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան:

ՌԴ ՔԿ-ն հիշեցրել է, որ մարտի 22-ին ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Ահմադ Խանը, քրեական հետաքննության շրջանակում, միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի II Նախաքննական պալատ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ձերբակալման օրդեր ստանալու համար: Այս միջնորդության հիման վրա ՄՔԴ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին և Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարին ձերբակալելու անօրինական որոշումներ են կայացրել։ 

«Քրեական հետապնդումն ակնհայտորեն ապօրինի է, քանի որ քրեական հետապնդման համար հիմքեր չկան»,- ընդգծել են Քննչական կոմիտեից։


© armedia.am