Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի վարկ է տրամադրել Թուրքիային՝ երկրաշարժից հետո վերականգնման նպատակով

19:24     20 մարտի, 2023

Փետրվարի 6-ին Եվրահանձնաժողովը Թուրքիային 1 միլիարդ եվրոյի վարկ է հատկացրել երկրաշարժերից հետո վերակառուցման համար, իսկ Սիրիային 108 միլիոն եվրո՝  մարդասիրական օգնության համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ երկուշաբթի օրը Բրյուսելում բացելով Թուրքիային և Սիրիային օգնության դոնորների միջազգային համաժողովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ուրախ եմ հայտնել, որ Եվրահանձնաժողովը 1 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի Թուրքիային աջակցելու համար։Մենք նաև 108 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնենք  Սիրիայի վերականգնման համար։ Բացի այդ, ԵՄ երկրները և եվրոպական ֆինանսական հաստատությունները լրացուցիչ ներդրումներ կկատարեն։ Միասին մենք պետք է ապահովենք երկրի վերակառուցումը, ապահովենք տների կառուցում հազարավոր մարդկանց համար՝ սեյսմակայունության ամենաբարձր մակարդակով»,- ասել էնա: 


© armedia.am