ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականը մարտի վերջին հրաժարական կներկայացնի. Բլինքեն

19:53     20 մարտի, 2023

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը մարտի վերջին կլքի իր պաշտոնը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

Ինչպես ընդգծել է Բլինքենը՝ Դոնֆրիդը վերջին 18 ամիսների ընթացքում ցույց է տվել «իր հմտությունն ու նվիրվածությունը շրջադարձային կետում»:

«Քանի որ նա պատրաստվում է հեռանալ Պետդեպից ամսվա վերջին, ես շնորհակալություն եմ հայտնում Կարենին Պետդեպարտամենտին և ամերիկացի ժողովրդին մատուցած հիանալի ծառայության համար», - ասել է պետքարտուղարը։

Ի թիվս այլ բաների, նա նշել է 60-ամյա Դոնֆրիդի ներդրումը դաշնակիցների և գործընկերների հետ ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։

 

 


© armedia.am