Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը

17:00     22 մարտի, 2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին Եվրո 2024-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունելու է Թուրքիայի ազգային հավաքականին։ Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։

Հայտնի է դարձել, որ հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից Խոսե Մարիա Սանչեսը։

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21․00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Հիշեցնենք, որ նախորդ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումները տեղի են ունեցել 2008-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի և Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում։


© armedia.am