Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել ռուսական հացահատիկից Աֆրիկա ալյուրի մատակարարման հարցը

23:59     22 մարտի, 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի ասել է, որ ցանկանում է մոտ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել աֆրիկյան երկրներ ալյուր մատակարարելու հնարավորությունը, որը հանրապետությունը կվերամշակի ռուսական հացահատիկից։ Այս մասին նա հայտարարել է թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Պարոն Պուտինն արդեն մատնանշել է, որ հացահատիկը մատակարարվում է ոչ թե աֆրիկյան երկրներ, այլ Եվրոպա։ Նա ասաց. «Եկեք հացահատիկ ուղարկենք աֆրիկյան թերզարգացած երկրներ»։ Ես նրան պատասխանեցի. «Դուք հացահատիկ ուղարկեք, մենք ալյուր կպատրաստենք ու կուղարկենք թերզարգացած երկրներ»։ Մենք ունենք նման պայմանավորվածություն։  2-3 օրից մենք բանակցություններ կանցկացնենք, դա կքննարկենք»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է աջակցել Ռուսաստանից պարարտանյութերի մատակարարումը համաշխարհային շուկա սկսելու հարցում։


© armedia.am