Չինաստանի ղեկավար Սի Ցինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա կատարած երկօրյա պաշտոնական այցը կարևոր է ոչ միայն ռուս-չինական հարաբերությունների, այլև գլոբալ համաշխարհային զարգացումների համատեքստում: Չինաստանի ղեկավարի այցը տեղի է ունեցել Ռուսաստանի և արևմուտքի միջև աննախադեպ լարվածության ֆոնին:
Պետք է նշել, որ Արևմուտքում այսօր լուրջ մտավախություններ կան առ այն, որ Չինաստանը կարող է Ռուսաստանին փոխանցել մահաբեր զենքեր, ինչպես նաև շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Հասմիկ Վարդանյանի անդրադարձը ParaTV-ի եթերում: