Հայաստանը և Չինաստանը հետաքրքրված են լոգիստիկ ուղիների զարգացմամբ․ ԱԳ նախարար

17:59     24 մարտի, 2023

Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար չափազանց կարևոր է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների խորացումը մեզ համար չափազանց կարևոր է։

Գիտեք, որ Չինաստանը հետաքրքրված է նաև աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես մեր տարածաշրջանում լոգիստիկ ուղիների, ենթակառուցվածքների, այդ թվում «Միջին միջանցք»-ի զարգացմամբ: Մենք ևս հետաքրքրված ենք լոգիստիկ առումով այդպիսի ծրագրերի մաս կազմելուն»,- ասաց Միրզոյանը։


© armedia.am