Զելենսկին զինվորականների հետ հանդիպմանը քննարկել է «արտաքին և ներքին սպառնալիքները»

10:18     27 մարտի, 2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կիրակի օրը «հատուկ հանդիպում» է անցկացրել ռազմական և հետախուզական պաշտոնյաների հետ՝ քննարկելու «արտաքին և ներքին սպառնալիքները», հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Այսօր հանդիպում է եղել զինվորականների հետ՝ հատուկ ռազմական հանդիպում, մասնակիցների հատուկ շրջանակ։ Ես նաև հանդիպումներ եմ անցկացրել անվտանգության ոլորտի, հետախուզության հետ», - ասել է Զելենսկին։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև «պետության և հասարակության անփոփոխ մոբիլիզացիայի» անհրաժեշտության մասին՝ առաջնագծում կատաղի մարտերի պայմաններում։ 


© armedia.am