Բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը դարձել է աշխարհի չեմպիոն

14:33     28 մարտի, 2023

Ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը Նյու Դելիում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ 70 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել է ավստրալուհի Ֆրենսիս Սքոթ Քայեին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դեմուրչյանին` ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

«Նյու Դելիում կայացած աշխարհի առաջնությունում դուք դրսևորել եք առաջնորդության ցայտուն որակներ, վարպետություն և կամք:
Հաղթեցիք ուժեղ և փորձառու մրցակիցներին և հաստատեցիք բռնցքամարտի հայրենական դպրոցի ամուր, վստահ դիրքերը»,– ասված շնորհավորական ուղերձում։

Անաստասիայի հայրը հայ է, մայրը՝ ռուս: 


© armedia.am