Իսրայելի քաղաքացիները սեպտեմբերից առանց վիզայի մուտք կունենան ԱՄՆ

16:16     29 մարտի, 2023

Իսրայելի քաղաքացիները կկարողանան ԱՄՆ անայցագիր մուտքի հնարավորություն ստանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Twitter-ի էջում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Այսօր մենք կարևոր լուր ունենք Իսրայելի քաղաքացիների համար:

Ինչպես և խոստացել էինք, իսրայելցիներին Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից ազատելու համար բոլոր օրենսդրական պահանջները հաջողությամբ կատարվել են», - գրել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ մինչև սեպտեմբեր կկատարվեն լրացուցիչ պահանջները:

«Առաջիկա մի քանի ամսում մենք կկատարենք լրացուցիչ պահանջները, և 2023 թվականի սեպտեմբերին Իսրայել պետությունը, ինչպես ակնկալվում է, կմիանա այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չէ ԱՄՆ մուտք գործելու համար», - հավելել է Նեթանյահուն:


© armedia.am