Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

17:00     29 մարտի, 2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 55 հայտ: Քննարկվել են նաև ծրագրային հայտերի հետ կապված մի շարք հարցեր:


© armedia.am