Թուրքիան ցանկանում է որքան հնարավոր է շուտ բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Էրդողան

23:17     29 մարտի, 2023

Թուրքիան ցանկանում է որքան հնարավոր է շուտ կազմակերպել խաղաղ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների սեղանի շուրջ և ավարտել պատերազմը՝ խաղաղության հասնելով բանակցությունների սեղանի շուրջ», - ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Միաժամանակ Էրդողանը նշել է, որ Անկարան կցանկանար վերսկսել բանակցությունները Ստամբուլում, որտեղ ավելի վաղ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների մի քանի փուլ  էր կայացել։

 


© armedia.am