Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել բացատրել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցությունը

15:53     31 մարտի, 2023

Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն իրենց «հակաիրանական համագործակցությունն» Իսրայելի հետ։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է ԻՐՆԱ գործակալությունը։

Նա Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի խոսքերն «Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորելու» մասին անվանել է ևս մեկ վկայություն այն բանի, որ Իսրայելը ջանում է Ադրբեջանի տարածքը վերածել ազգային անվտանգության սպառնալիքի Իրանի համար։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ փորձել է խանգարել անբարյացակամներին՝ հարևան երկու երկրների միջև հեռավորություն ստեղծելու հարցում, և ակնկալում է, որ Ադրբեջանի կառավարությունը ևս կխուսափի երկու երկրների թշնամիների լարած ծուղակներից։ Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ իր դեմ Ադրբեջանի Հանրապետության տարածքից սիոնիստական վարչակարգի դավադրության հանդեպ»,- ասել է նա։ Քանաանին ընդգծել է Իրանի և Ադրբեջանի միջև պատմական և կրոնական անխզելի կապի մասին։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը, Թել Ավիվում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության բացման կողքին, հայտարարել է նաև Բաքվի հետ հակաիրանական համագործակցության խորացման մասին։


© armedia.am