Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը

17:06     31 մարտի, 2023

Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետևանքով անտուն մնացած հայերի խնդիրը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Agos-ը, որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի երկրաշարժ հետևանքով անտուն մնացած հայերի համար նոր տներ կառուցելով։

Քննարկմանը մասնակցել են պատրիարք, արք Սահակ Մաշալյանը, եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի նախագահները, ճարտարապետներ։

Նախնական քննարկվել է կոնտեյներ տնակներով ժամանակավոր ապահովել կարիք ունեցողներին, մինչև  տները  վերականգնվեն կամ նորերը կառուցվեն։


© armedia.am