Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի այգին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով

10:06     3 ապրիլի, 2023

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հանրային այգին վերանվանվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանը։

Նշվում է, որ հանրային այգին Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու որոշումը միաձայն ընդունել է Պետախ Տիվկայի քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Ռամի Գրինպերկի գլխավորությամբ։

339440867_133545176319407_1054388775192376116_n.jpg (631 KB)

Բացման արարողությանը Երուսաղեմի հայոց պատրիարքարանից մասնակցել են դիվանապետ Տ․Աղան աբեղա Գոգչյանը, Հոգեշնորհ Տ. Վազգէն Աբղ. Ալեքյանը։

Այգում բացված հուշաքարի վրա արված է հետևյալ գրառումը․

««Շառլ Ազնավուր (1924-2018)․ Երգիչ, երգահան, դերասան, ֆրանսացի, համաշխարհային շանսոնյե, ով կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին և արժանացել է Ազգային հերոսի կոչման: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրյան ընտանիքին հաջողվել է բնաջնջումից փրկել տասնյակ հրեական ընտանիքների»:


© armedia.am