Մոսկվայում պատրաստվում են Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը

18:18     3 ապրիլի, 2023

Ռուսաստանի մայրաքաղաքում մի շարք խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունում։ «Մոսկվայում անցկացվում են մի շարք խորհրդակցություններ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում», - ասել են նախարարությունում։ Ավելի վաղ աղբյուրը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին։


© armedia.am