Խորվաթիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:58     4 ապրիլի, 2023

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ-ն:

Ապրիլի 4-ին Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Պատվիրակության անդամները եղել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին:


© armedia.am