ՄԻՊ պաշտոնի համար հաստատվեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը

16:06     4 ապրիլի, 2023

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ պաշտոնի համար հաստատեց   Անահիտ Մանասյանի թեկնածությունը։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն էր, փոխանցում է aysor.am-ը։

Ընդդիմությունն առաջադրել էր Էդգար Ղազարյանի թեկնածությունը, որին կողմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը։

Մանասյանի օգտին քվեարկեց չորս պատգամավոր։

Մանասյանի թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:


© armedia.am