Հրաչյա Սարգսյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական

18:06     4 ապրիլի, 2023

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Նման որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել վարչապետի խորհրդական»:


© armedia.am