Հռոմի պապը հորդորել է աղոթել զոհված ռուս և ուկրաինացի զինվորների մայրերի համար

14:33     5 ապրիլի, 2023

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված ավանդական ուղերձի ժամանակ կոչ է արել աղոթել պատերազմում զոհված ռուս և ուկրաինացի զինվորների մայրերի համար, հայտնում է Vatican News-ը։

«Սրանք մահացած երեխաների մայրեր են։ Եկեք աղոթենք նրանց համար»,- ասել է Պապը՝ կոչ անելով աղոթել նաև «ռազմական հանցագործությունների զոհերի համար»։

Ավելի վաղ Հռոմի Պապը հավատացյալներին հիշեցրել էր Ռուսաստանի և Ուկրաինայի՝ Ամենասուրբ Աստվածածնի անբասիր սրտին նվիրված տարեդարձի մասին։

«Ավետման տոնին մենք վերականգնեցինք մեր նվիրումը Մարիամի անարատ սրտին՝ հավատալով, որ միայն սրտերի դարձը կարող է բացել ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղություն», - ասել է Պոնտիֆիկոսը:


© armedia.am