ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքը վկայում է լիբերալ գաղափարախոսության ճգնաժամի մասին, Sputnik ռադիոյի իր հեղինակային հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա էլ հենց կոչվում է լիբերալիզմի ճգնաժամ։ Սա՝ այն ժամանակ, երբ համակարգը, որը հայտարարվել է որպես բացարձակ ազատ, որտեղ չկա որեւէ բան, որը կզսպեր մարդկային պոռթկումների, կրքերի արտահայտումը որեւէ կերպ - եւ սա բարձրացվել է պաշտամունքի մակարդակի... ավարտում է ինքն իրեն խժռելով կամ ինքն իրեն մերժելով»,- ասել է Զախարովան։
«Ժողովրդավարությունը իրավական մեթոդով օրենքը փոխելու համակարգ է, ոչ թե հեղափոխական կամ երկար էվոլյուցիոն ճանապարհով, այլ կարճ ճանապարհով՝ այն ուժերի կողմից իշխանության գալով, որոնք ցանկանում են փոխել օրենքը և ստանում են իշխանություն։ Այսինքն՝ օրենքն անընդհատ փոխվում է, և պարզվում է, որ ոչ թե օրենքն է գերիշխում, ոչ թե օրենքը սահմանում է թույլատրելիի և անօրինականի սահմանները, այլ նրանք, ովքեր ձևավորում են ընկալումը, հասարակական տրամադրությունների այս կամ այն ուղղությունը, հենց նրանք են թելադրում նորմը օրենքին: Այնինչ դա պետք է լինի ճիշտ հակառակը: Այս ամենը բերում է գլոբալ հակասության... Այնուհետև սկսվում է «արգելել ամեն ինչ» կոճակի սեղմումը»,- ասել է Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել: