ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին

16:58     5 ապրիլի, 2023

Ապրիլի 3-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Զառա Ամատունին:

Տեսակցությունը եղել է առանձնազրույցի ձևաչափով, Էուլջեքչյանը հնարավորություն է ունեցել հեռախոսազանգ անել ընտանիքին:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Վիգեն Էուլջեքչյանին սպանել են։


© armedia.am