Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

17:53     5 ապրիլի, 2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաև կարևորել է  GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով և շնորհակալություն հայտնել գերմանացի գործընկերներին՝ Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու համար։ Փոխվարչապետն ընդգծել է նաև Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորութունը:

Դեսպան Ռիխտերը գոհունակությամբ է խոսել երկկողմ համագործակցության մասին և արժեվորել մի շարք ոլորտներում  հայ-գերմանական համագործակցության զարգացման ներուժը:

Զրուցակիցները քննարկել են կրթական և մշակութային, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


© armedia.am