Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն․ Փաշինյան

11:38     6 ապրիլի, 2023

Համաշխարհային անկայուն և անորոշ միջավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում ունենալ ամուր նյարդեր և զսպվածություն։

«Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն, տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։  Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։


© armedia.am