ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 4-ը՝ ֆինանսական կեղծիքի գործով Նյու Յորքի դատարանում իրեն մեղադրանքներ առաջադրելու օրն, անվանել է «լավագույնը պատմության մեջ», Panorama-ի հաղորդմամբ գրում է ՏԱՍՍ-ը։
«Դա անհավատալի փորձ էր, թերևս լավագույն օրը պատմության մեջ մեկի համար, ով վերապրեց անհիմն մեղադրանքները», - գրել է նա իր «Truth Social» սոցիալական ցանցում:
Քաղաքական գործիչը նշել է, որ ձերբակալությունն ու մեղադրանքների առաջադրումը դրական են ազդել 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր ծրագրերի վրա:
«Իմ վարկանիշնը երբեք այսքան բարձր չի եղել, 10 մլն դոլար է հավաքվել նախընտրական քարոզարշավի համար, իսկ օրն ավարտվել է շատ կարևոր ելույթով», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Մանհեթենի քրեական դատարանում Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Դրանցից յուրաքանչյուրում նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել «գործարար գրառումներ կեղծելու» համար՝ «խարդախության և այլ հանցագործություն կատարելու դիտավորության համար»։
Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել և Թրամփին ազատ են արձակել դատարանից։ Քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան կարծում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները զուրկ են փաստերից։