Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub

18:51     7 ապրիլի, 2023

Հայաստանում ամսական Yandex-ի տարբեր ծառայություններից օգտվում է մոտ 700,000 հազար հոգի։ Այսօր էկոնոմիկայի նախարարությունում նման տվյալներ է ներայացրել Yandex ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ կապերի պատասխանատու Պավել Դեմիդովը։

Վահան Քերոբյանի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան Yandex.Market-ի մուտքի և հայկական արտադրանքը Yandex.Lavka-ում ներկայացնելու հնարավորությանը։ Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub, փոխանցում է Panorama.am-ը:


© armedia.am