Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան. Կոպիրկին

13:58     10 ապրիլի, 2023

Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Հիմա այդ հարցերը,  ինչպես նաև նշեց ՀՀ ԱԳ նախարարը, քննարկվում են։ Մոտ ապագայում պարզ կլինի` ինչ որոշման են հանգել»,-ասել է Կոպիրկինը։


© armedia.am