Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Նախիջևանի ուղղությամբ իրենց երկու զինծառայողների մոլորվելու մասին

15:08     10 ապրիլի, 2023

Եղանակային անբարենպաստ պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում մոլորվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը տեղեկությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայողների որոնողական աշխատանքների հետ կապված ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:


© armedia.am