Եղանակային անբարենպաստ պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում մոլորվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը տեղեկությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայողների որոնողական աշխատանքների հետ կապված ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: