ԵԱ․Ադրբեջանի 4 ծանրորդ կժամանի Երևան

16:16     12 ապրիլի, 2023

Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Ադրբեջանի թիմի 4 ծանրորդ, հաղորդում է Day.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիային։

Ապրիլի 15-23-ն անցկացվելիք առաջնությանը կմասնակցեն ադրբեջանցիներ Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ), Ալի Շուքուրլուն (102 կգ) և Նազիլյա Իսմայիլովան (49 կգ)։

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար։


© armedia.am