Չինաստանի պաշտպանության նախարարն ապրիլի 16-19-ը կայցելի Ռուսաստան

12:48     14 ապրիլի, 2023

Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով կայցելի Ռուսաստան։ Չինաստանի պաշտպանության նախարարի այցը նախատեսված է ապրիլի 16-19-ը, հաղորդում է Lenta.ru-ն:

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյն ասել է, որ Ռուսաստան այցի ընթացքում Լի Շանֆուն բանակցություններ կվարի ռուս զորահրամանատարների հետ և կայցելի ռազմաուսումնական հաստատություններ։

Մարտի սկզբին Սերգեյ Շոյգուն շնորհավորել էր Լի Շանֆուին Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հեռագրում նա նշել էր, որ ռուս-չինական ռազմական համագործակցությունը «որակապես նոր մակարդակի է հասել»։ 


© armedia.am