Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվն ավելացել է

11:21     15 ապրիլի, 2023

Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվն ավելացել է, հաղորդում է Panorama.am-ը՝ հղվելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներին։

2022 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս։

Ըստ աղբյուրի՝ բոլոր երեխաներն էլ հայտնաբերվել են Երևանում։ Թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներից 4-ը մինչև 14 տարեկան են, 4-ը՝ 14-15 տարեկան։ Հայտնաբերված թափառաշրջիկ երեխաներից մեկն աղջիկ է։

Նշենք, որ 2021 թ-ին հանրապետությունում հաշվառվել է 7 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, իսկ 2020թ-ին` 4 անչափահաս:


© armedia.am