Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ. Եղանակը Հայաստանում

18:44     15 ապրիլի, 2023

Հանրապետության տարածքում` ապրիլի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, 15-ին, 19-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +5+7, վաղը ցերեկը՝ +19+21 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11 +14,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +16+18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+13,

Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,

Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+17, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11+14,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18,

Արարատում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+23, 

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+22,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +19 +21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+12,

Արցախում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +12+17։


© armedia.am