Սոթքի հանքավայրի գործունեությունը դադարեցված է անժամկետ․ Ադրբեջանը պարբերաբար կրակում է

12:45     17 ապրիլի, 2023

Ադրբեջանական զինուժը ուրբաթ օրվանից սկսած պարբերաբար կրակում է Սոթքի հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ հանքավայրի աշխատանքները դադարեցված են։

Aysor.am-ի հետ զրույցում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ այս պահին էլ աշխատանքները չեն վերսկսել, քանի որ կրակոցները շարունակվում են։

«Առավոտյան էլ կրակոցներ են հնչել, դրանք հնչում են պարբերաբար։ Հանքավայրի գործունեությունը դադարեցված է անժամկետ», - ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։


© armedia.am