Սուդանի հայկական եկեղեցու մոտ թեժ բախումներ են

18:01     17 ապրիլի, 2023

Սուդանի հայկական միակ եկեղեցին հայտնվել է հակամարտող ուժերի թեժ բախումների կենտրոնում։ Այս մասին «Արևելք»-ին հայտնել են Սուդանի մայրաքաղաք Խարթում ապրող մեր հայրենակիցները։

Հաղորդվում է, որ մինչև այս պահը եկեղեցին վնասներ չի կրել։

Սուդանում արդեն երրորդ օրն է բախումներ են ընթանում արագ արձագանքման ուժերի և երկրի կանոնավոր բանակի միջև։ Կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ։

Սուդանի հայկական համայնքը սփյուռքի ամենափոքր համայնքներից է, այնտեղ ապրում է շուրջ 15 հայ։

Սուտանի հայոց եկեղեցիին շուրջ ծանր բախումներ @arevelk1 pic.twitter.com/hwUSNOGh6A

— arevelk.am (@arevelk1) April 17, 2023


© armedia.am