ՀՀ նախագահի դուստրն ու Լիտվայի առաջին տիկինը կայցելեն Վիլնյուսի համալսարանի հիվանդանոց

15:10     19 ապրիլի, 2023

Հայաստանի Հանրապետության նախագահի դուստրը՝ Արփի Խաչատուրյանը, ով ուղեկցում է նախագահին Լիտվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, կհանդիպի Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ։

Ինչպես հայտնել է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը, Լիտվայի առաջին տիկինն ու ՀՀ նախագահի դուստրը կայցելեն Վիլնյուսի համալսարանի Սանտարոս Կլինիկոս հիվանդանոց, որտեղ նրանց կներկայացվի առաջադեմ տեխնոլոգիաների դերը վաղաժամ ծնված երեխաների առողջության պահպանման հարցում։  


© armedia.am