Կրեմլում կարծում են, որ Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն. Պեսկով

14:35     19 ապրիլի, 2023

Կրեմլում կարծում են, որ Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, պետք է իրականացնել դրանք։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կրեմլում պատրաստ են ողջունել Բաքվի և Երևանի միջև լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ»,- նշել է Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և որը կնպաստի հետագա առաջընթացին ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների կատարման ուղիով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։

«Այդ եռակողմ պայմանավորվածություններն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական բազան են, ուստի բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղիով առաջ ընթանալը համարում ենք անայլընտրանքային և անհրաժեշտ բոլորի համար»,- ասել է նա։


© armedia.am