Կաթնամթերքի արտահանման արգելքը` քաղաքակա՞ն

17:20     19 ապրիլի, 2023

Ապրիլի 17-ին Մոսկվայում հայկական կողմի նախաձեռնությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռոսսելխոզնադզորի ղեկավարիների միջև բանակցություններ են ընթացել հարցի կարգավորմանն ուղղված, որին, ի դեպ, ներկա է եղել նաև ներկայացուցիչ ՌԴ ԱԳՆ-ից: Այս հանգամանքը, բավական հետաքրքիր է, և կարող է այդ ուղղությումբ մտածելու առիթ հանդիսանալ: Սակայն, փաստացի օբյեկտիվորեն էլ կա խնդիր, ինչն ինքնին հարցերի տեղիք է տալիս, կապված, առաջին հերթին, սեփական վերահսկողական մեխանիզմների արդյունավետության հետ: Բնականաբար հարցի մյուս կողմում խնդրի կառավարման արդյունավետությունն է, որքանով արագ վերջնականորեն կհանգուցալուծվի խնդիրը: Ի դեպ, ՍԱՏՄ կողմից տարածված հաղորդագրության համաձայն  «Հայաստանի կաթնամթերք արտադրող ու արտահանող կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական և ՌԴ-ում թույլատրված հումքով, առաջարկում ենք դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց ընկերություններում ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելու համար: Այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջները, կներկայացվեն Ռոսսելխոզնադզորի դիտարկմանը: Այս գործընթացը հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ վերականգնել դեպի ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման նախկին ծավալները»: 

 

 «Հայացք»  վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի անդրադարձը ABnews TV-ում: 

Մանրամասները՝ տեսանյութում.


© armedia.am