Եվրամիությունը 2024 թվականի հունվարի 1-ից Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմ կսահմանի: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։ Եվրոպական հանձնաժողովը ողջունում է այս առաջարկի վերաբերյալ երեկ Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Կոսովոյի անձնագրեր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել Եվրամիություն մինչև 90 օր՝ 180 օրվա ցանկացած ժամանակահատվածում»,- ասել է նա: