Վեհափառը երբևէ պատերազմի կոչ չի արել․ Մայր Աթոռը՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարության մասին

20:17     21 ապրիլի, 2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություններին։

«Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը ներկայացրել է խեղաթյուրված և կատարել ոչ ճիշտ եզրահանգումներ։

Հայոց Հայրապետը երբևէ պատերազմի կոչ չի արել։ Նորին Սրբությունը մշտապես ընդգծել ու կարևորել է արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունը», - Radar Armenia-ին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։


© armedia.am