Բայդենը կառաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում

17:26     25 ապրիլի, 2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տան հրապարակած տեսանյութում։

«Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու համար», - ասել է նա։

Հայտարարությունն արվել է 2020 թվականի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունից ուղիղ չորս տարի անց։

Փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես հայտարարել է վերընտրվելու պլանների մասին:

Ամերիկյան լրատվամիջոցները հստակ չգիտեին գործող նախագահի թիմի ծրագրերի մասին։ Նրա խորհրդականներից և համախոհներից ոմանք խոստովանել են, որ քաղաքական գործիչը նախընտրական արշավի մեկնարկի մասին կհայտարարի հունիսին կամ նույնիսկ աշնանը:


© armedia.am