ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը․ Sputnik Armenia

09:47     26 ապրիլի, 2023

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ իր աղբյուրին։

Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Ալեքսանդր Լենցովն այդ պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 1 տարի երեք ամիս։

Ալեքսանդր Լենցովը մինչև 2020 թվականը եղել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալը։


© armedia.am