Նիդերլանդները ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է. Մհեր Գրիգորյան

12:40     28 ապրիլի, 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների կառավարությանը և բարեկամ ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի կապակցությամբ և մաղթել Նիդերլանդների Թագավորին քաջառողջություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Իր խոսքում փոխվարչապետն ընդգծել է նաև, որ Նիդերլանդները Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, և պետք է երկուստեք ջանքեր գործադրել հայ-նիդերլանդական առևտրատնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ: 


© armedia.am