Էրդողանը Ալիևին թուրքական էլեկտրամեքենայով տարել է Ստամբուլում տեղի ունեցող տեխնոլոգիական փառատոնին

14:07     29 ապրիլի, 2023

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը շաբաթ օրը առաջին թուրքական Togg էլեկտրական մեքենայով ժամանել են Ստամբուլ՝ մասնակցելու Teknofest տեխնոլոգիական փառատոնին։ Էրդողանը վերջին հիվանդությունից հետո անձամբ է Ադրբեջանի ղեկավարին բերել փառատոնի վայր։

Տեղական հեռուստաալիքների ուղիղ հեռարձակումներից երևում է, թե ինչպես է կարմիր էլեկտրոմոբիլը, որում նախագահներից բացի եղել են նաև նրանց կանայք, դանդաղ ընթացքով անցում Teknofest ցուցահանդեսի տաղավարներով։

Փառատոնին նախատեսված է Էրդողանի ելույթը։ Հրավիրված հյուրերի թվում է Լիբիայի Ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 


© armedia.am